Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2021 թվականի N 2-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2021 թվականի հունվարի 11-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Էդուարդ Հարությունյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արտյոմ Սմբատյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Աղվան Այվազյանինը` արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը, Կարեն Վանյանինը, Արտակ Սիմոնյանինը, Դավիթ Աբազյանինը, Աշոտ Սարգսյանինը, Շավարշ Ուլուխանյանինը, Արման Համբարձումյանինը և Հովհաննես Հակոբյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման նպատակով համաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2021 թվականի հունվարի 11-ին` Երևան-Մոսկվա Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թ. հունվարի 8-ի

N 2-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան      - ՀՀ վարչապետ

 

    Վ. Տողանյան      - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության

                       արտակարգ և լիազոր դեսպան

 

    Ա. Սմբատյան      - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Մ. Գևորգյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Հ. Թաշչյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                       պետ

 

Է. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

(07.01.2021 թ.-11.01.2021 թ.)

 

    Ա. Այվազյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                       արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                       պետ (07.01.2021 թ.-11.01.2021 թ.)

 

    Ա. Շահինյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                       հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

Անվտանգություն

 

    Գ. Առաքելյան     - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի

                       պետի տեղակալ

 

    Կ. Վանյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                       (07.01.2021 թ.-11.01.2021 թ.)

 

    Ա. Սիմոնյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                       (07.01.2021 թ.-11.01.2021 թ.)

 

    Դ. Աբազյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                       (07.01.2021 թ.-11.01.2021 թ.)

 

    Ա. Սարգսյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Շ. Ուլուխանյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Ա. Համբարձումյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Հ. Հակոբյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.01.2021
N 2-Ա
Որոշում