ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2021 թվականի N 6-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2021 թվականի հունվարի 14-15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` համայնքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակին, տեսչական մարմնի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային կենտրոնի կողմից գործառույթների իրականացման ընթացքին և կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև տեսչական մարմնի Ագարակի սահմանային հսկիչ կետի կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող սահմանային պետական վերահսկողության ընթացքն ուսումնասիրվելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 9007 ծրագրի 11001 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 12
Երևան