ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2021 թվականի N 14-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. հունվարի 13-ի
N 14-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
1999 թ. սեպտեմբերի 3-ի
N 544 որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ծ. Սողոմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ս. Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Ա. Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Մկրտչյան - Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի ղեկավար
(հանձնաժողովի քարտուղար)»: