ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
19 հունիսի 2019 թվականի N 400-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 698-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետի 14-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշումների հիման վրա կամ վիճարկվող ստուգման կամ այլ վարչական ակտերի գծով կամ հարկման համակարգերի փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության կարգը հաստատելու մասին» N 698-Լ հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) հրամանի 4-րդ կետը «կարգով:» բառից հետո լրացնել «Սույն կետին համապատասխան` մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ուժի մեջ մտած ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխության դեպքում եզրակացության կազմմանը ներգրավվում են նաև համապատասխան ստուգման կամ այլ վարչական ակտը կազմած ստորաբաժանման աշխատակիցը, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության ընդունած վարչական ակտերի գծով` պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության աշխատակիցը: Ընդ որում, եթե ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2016 թվականի հուլիսի 21-ի N 131-Ա հրամանով սահմանված կարգով հարկային պարտավորությունների և (կամ) դեբետային գումարների մնացորդների փոփոխությունները շարունակվում են նաև 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներում, ապա այդ մասով կիրառելի են սույն հրամանով սահմանված դրույթները:» բառերով,
2) հրամանով հաստատված կարգի 8-րդ կետում «իրավաբանական վարչություն» բառերը փոխարինել «կազմակերպման և հսկողության վարչություն» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ