ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2020 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի և տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկերը հաստատելու մասին» N 30-Ն`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) յուրաքանչյուր տարի` մինչև հուլիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել`
ա. տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները (առկայության դեպքում)` տեխնիկական նախագծի կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրի փոփոխությունների տեսքով,
բ. ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ` Գ. Բաղրամյան
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2021 թվականի փետրվարի 3-ի
N 30-Ն որոշմամբ
«Հավելված N 3
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2009 թվականի փետրվարի 18-ի
N 30-Ն որոշմամբ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ
.________________________________________________________________________
|N|Կարգա-|Գտնվելու|Ռադիո-|Ցանցի |Կայանի |Տեղադրման|Կայանի |Հաղորդման |
| |վորվող|վայրը |հաճա- |տեսակը|տեղադրման|վայրի |բարձրու-|ռադիոհաճա-|
| |անձի | |խակա- | |վայրը |աշխար- |թյունը |խականու- |
| |անվա- | |նու- | |(մարզ, |հագրական |ծովի |թյունների |
| |նումը | |թյան | |հասցե) |կոորդի- |մակերե- |շերտ |
| | | |օգտա- | | |նատները |վույթից |(ՄՀց) |
| | | |գործ- | | | |(մ) | |
| | | |ման | | | | | |
| | | |թույլ | | | | | |
| | | |տվու- | | | | | |
| | | |թյան | | | | | |
| | | |N | | | | | |
|_|______|________|______|______|_________|_________|________|__________|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
.________________________________________________________________________
_________________________________________________________________________
|Ընդուն-|Հաղորդչի|Կրիչի |Անտենայի |Անտենա- |Բարձրու-|Անտենայի|Անտենայի|
|ման |հզորու- |մոդուլ-|տեսակը և |ների |թյունը |ուժեղաց-|առավելա-|
|ռադիո- |թյունը |յացիայի|տրամագիծը|քանակ |երկրի |ման գոր-|գույն |
|հաճախա-|(Վտ) |տեսակը |(մ) |(xMIMO-ի |մակերե- |ծակիցը |ճառա- |
|կանու- | |(DL/UL)| |տեխնոլո- |վույթից |(դԲ) |գայթման |
|թյուն- | | | |գիա օգտա-|(մ) | |ազի- |
|ների | | | |գործում) | | |մուտը |
|շերտ | | | | | | |(աստի- |
|(ՄՀց) | | | | | | |ճան) |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_______|________|_______|_________|_________|________|________|________|
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
_________________________________________________________________________
_______________.
|Ցանցի |Այլ |
|թողու- |տեղե- |
|նակու- |կու- |
|թյուն |թյուն-|
|(DL/UL)|ներ |
| | |
| | |
| | |
| | |
| | |
| | |
| | |
|_______|______|
| 18 | 19 |
_______________.
Սույն տեղեկատվությունը լրացվում է առանձնացված` ըստ կիրառվող տեխնոլոգիաների:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2021 թվական: