Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1685-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2021 թվականի N 80-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1685-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1685-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ)» բառերով.

2) «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ» բառերը փոխարինել «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ» բառերով.

3) «Ն. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության հարցերի բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Ե. Վարդանյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

4) «Ս. Ղալթախչյան - «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող (համաձայնությամբ)» բառերով.

5) «Տ. Ավետիսյան - «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Սանթրոսյան - «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 1

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.02.2021
N 80-Ա
Որոշում