Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2021 թվականի N 95-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`

1. Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության` փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նիստի արձանագրությունները` հանձնաժողովի եզրակացություններով և առաջարկություններով:

4. Հաստատել հանձնաժողովի` երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

6. Սահմանել, որ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահն աշխատանքային ենթախմբերի ղեկավարների առաջարկությունների հիման վրա դրանց աշխատանքներում ներգրավում է այլ շահագրգիռ մարմիններից համապատասխան փորձագետների (ներկայացուցիչների):

7. Հանձնաժողովի և աշխատանքային ենթախմբերի անդամներին` եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող հարցերի շուրջ մյուս կողմերի հետ բանակցային ընթացքն ապահովել բացառապես դիվանագիտական ուղիներով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 95-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

նախագահի տեղակալ)

 

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

տեղակալ

 

Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Է. Ասրյան    - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ

                   գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

 

Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական

անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի

տեղակալ

 

Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 95-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԽՄԲԻ

 

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)

 

Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Է. Ասրյան    - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ

                   գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

 

Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական

անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի

տեղակալ

 

Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական

տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ

 

Տ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի

քաղաքականության վարչության պետի տեղակալ

 

Կ. Բադալյան - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային

կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար

 

Ա. Մելնիկով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

Օ. Շատալով  - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին

տեղակալ

 

Լ. Սարոյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության միջազգային կապերի վարչության պետ

(աշխատանքային ենթախմբի քարտուղար)

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 95-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԽՄԲԻ

 

Շ. Ներսիսյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

(աշխատանքային ենթախմբի ղեկավար)

 

    Վ. Սիմոնյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Գ. Ավետիսյան  - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

 

Վ. Փիլիպոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ

միջազգային պայմանագրերի բաժնի պետ

 

    Ս. Սարգսյան    - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական

                     անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության

                     պետի տեղակալ

 

Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության

վարչության պետի տեղակալ (աշխատանքային ենթախմբի

քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.2021
N 95-Ա
Որոշում