Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2020 թվականի N 1208-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.

2) մինչև 2021 թվականի մարտի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.

3) մինչև 2021 թվականի մայիսի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:

(3-րդ կետը փոփ. 04.02.2021 թիվ 96-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ թե երբ է սույն

որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց

ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի

մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել

------------------------------------------------------------------

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1208-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

    Մ. Մկրտրյան     - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (խմբի ղեկավար)

 

    Տ. Էմին         - ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Ս. Հովհաննիսյան - ՀՀ ոստիկանություն

 

    Ա. Սաֆարյան     - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

    Հ. Պետրոսյան    - ՀՀ անվտանգության խորհուրդ

 

Գ. Քալանթարյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարություն

 

    Մ. Ազարյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                      նախարարություն

 

    Գ. Մելիքյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

    Հ. Մարգարյան    - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն

 

Ա. Մկրտումյան  - ՀՀ առողջապահության նախարարություն

 

    Տ. Բիշարյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Ք. Գևորգյան

Ա. Վեհապետյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

    Ս. Բրուտյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                      նախարարություն

 

    Ա. Ավետիսյան    - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

(հավելվածը փոփ. 04.02.2021 թիվ 96-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.10.2020
N 1208-Ա
Որոշում