ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 2021 թվականի N 177-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 264-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 3-րդ կետում «յուրաքանչյուր կիսամյակ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը» բառերով.
i
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «ճանապարհների կառուցման» բառերը փոխարինել «ճանապարհների, այդ թվում` արհեստական կառույցների, կառուցման» բառերով, իսկ «տարեկան» բառից հետո լրացնել «և հեռանկարային զարգացման» բառերով.
բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«7) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
8) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչները միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում` արհեստական կառույցների, պահպանման, զարգացման և բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:»,
գ. 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
i
դ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի նախաձեռնությամբ խորհրդի նիստերը` այդ թվում նաև արտահերթ նիստերը, կարող են անցկացվել հեռակա` գրավոր հարցման կարգով:
5.2. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև խորհրդի նիստերի որոշումները և արձանագրությունները խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:»,
i
ե. 11-րդ կետը «պետական մարմինների» բառերից հետո լրացնել «և հասարակական կազմակերպությունների» բառերով,
զ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը.
i
է. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի նախագահի տեղակալը:»,
ը. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է խորհրդի քարտուղարը: Խորհրդի քարտուղարի պարտականությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության (այսուհետ` վարչություն) պետը, իսկ նրա բացակայության դեպքում` վարչության բաժնի պետերից մեկը: Խորհրդի քարտուղարության հետ կապված աշխատանքներն իրականացվում են վարչության կողմից:»,
թ. 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) նախապատրաստում է նիստի, այդ թվում` հեռակա գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի փետրվարի 11-ի
N 177-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 13-ի
N 264-Ա որոշման
ԿԱԶՄ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
(խորհրդի նախագահ)
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Մաչյան - «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Պ. Շահինյան - Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Բեզոյան - Ճանապարհաշինարարական հայկական ասոցիացիայի խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)»: