ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2021 թվականի N 191-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐ. ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 2147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-12-րդ կետերով.
|___|_________|_____________________________|_______|_______|_____________|
|9. |5601 |Քիմիական մանրաթելերից - 8 մմ |կգ |1200000|2 156 788 500|
| | |տրամագիծը չգերազանցող | | | |
| | |գլանափաթեթներով | | | |
|___|_________|_____________________________|_______|_______|_____________|
|10.|2915 |Ացիկլիկ ածխաջրածիններ |կգ |68.040 |61 236 000 |
|___|_________|_____________________________|_______|_______|_____________|
|11.|5502 |Լարան արհեստական թելերի` |կգ |756 000|2 608 200 000|
| | |ացետատային ցելյուլյոզից | | | |
|___|_________|_____________________________|_______|_______|_____________|
|12.|3302 |Բուրավետ նյութերի խառնուրդներ|կգ |19 500 |137 750 000 |
| | |և խառնուրդներ (ներառյալ | | | |
| | |սպիրտային լուծույթները)` | | | |
| | |ստացված մեկ կամ ավելի այդպիսի| | | |
| | |նյութերի հիման վրա, որոնք | | | |
| | |օգտագործվում են որպես | | | |
| | |արդյունաբերական հումք, այլ | | | |
| | |պատրաստուկներ բուրավետ | | | |
| | |նյութերի հիմքով, որոնք | | | |
| | |օգտագործվում են ըմպելիքների | | | |
| | |արտադրության համար | | | |
|___|_________|_____________________________|_______|_______|_____________|
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «15 458 818 117» թիվը փոխարինել «20 422 792 617» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի
Երևան