Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2021 թվականի N 200-Ն

 

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2». ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված` «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող` «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված է կառուցել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը:

Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման տվյալ հատվածում գտնվող գույքերի օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելն անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ` հետևյալ հիմնավորումներով.

1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը.

2) նպաստում է խցանումների առաջացմանը.

3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.

4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված սույն կետում նշված ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի Երևան քաղաքի կենտրոնը` էապես կրճատելով երթևեկության տևողությունն ու նվազեցնելով խցանումները:

2. Նախքան Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը` կատարել գույքերի նախնական ուսումնասիրում` սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):

3. Գույքերի օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքերի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը` Երևանի քաղաքապետը.

2) գույքերի նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2021 թվականի օգոստոսի 15-ն է.

4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են`

ա. գույքերի ներքին և արտաքին չափագրումը,

բ. գույքերի տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,

գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,

դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,

ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,

զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,

է. ուսումնասիրված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 18-ի

N 200-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2». ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Վարչական շրջանը  |Կադաստրային       |Գույքի հասցեն                   |

|ը/կ|                 |ծածկագիրը         |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|1. |Շենգավիթ         |01-011-0060-0109  |Արշակունյաց պողոտա 39/12        |

|___|_________________|__________________|________________________________|

|2. |Շենգավիթ         |01-011-1494-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|3. |Շենգավիթ         |01-011-0055-0116  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|4. |Շենգավիթ         |01-011-0055-0117  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|5. |Շենգավիթ         |01-011-0055-0118  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|6. |Շենգավիթ         |01-011-0055-0143  |Արշակունյաց պողոտա 25/1         |

|___|_________________|__________________|________________________________|

|7. |Շենգավիթ         |01-011-1491-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|8. |Շենգավիթ         |01-011-0062-0002  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|9. |Շենգավիթ         |01-011-0062-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|10.|Շենգավիթ         |01-011-1490-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|11.|Շենգավիթ         |01-011-0054-0094  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|12.|Շենգավիթ         |01-011-0054-0095  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|13.|Շենգավիթ         |01-011-0054-0089  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|14.|Շենգավիթ         |01-011-0054-0127  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|15.|Շենգավիթ         |01-011-0054-0169  |Արշակունյաց պողոտա 28/27        |

|___|_________________|__________________|________________________________|

|16.|Շենգավիթ         |01-011-0054-0085  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|17.|Շենգավիթ         |01-011-0054-0084  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|18.|Շենգավիթ         |01-011-0054-0083  |Կաշեգործների փողոց 468 տան մոտ  |

|   |                 |                  |Ա/Տ                             |

|___|_________________|__________________|________________________________|

|19.|Շենգավիթ         |01-011-0054-0143  |Կաշեգործների փողոց 468/2 բնակելի|

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|20.|Շենգավիթ         |01-011-0054-0144  |Կաշեգործների փողոց 468 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|21.|Շենգավիթ         |01-011-0054-0081  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|22.|Շենգավիթ         |01-011-1487-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|23.|Շենգավիթ         |01-011-0066-0136  |Կաշեգործների փողոց 462 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|24.|Շենգավիթ         |01-011-0066-0132  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|25.|Շենգավիթ         |01-011-0066-0131  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|26.|Շենգավիթ         |01-011-0066-0130  |Կաշեգործների փողոց 468/1 բնակելի|

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|27.|Շենգավիթ         |01-011-0066-0127  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|28.|Շենգավիթ         |01-011-0066-0126  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|29.|Շենգավիթ         |01-011-0066-0170  |Կաշեգործների փողոց 448 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|30.|Շենգավիթ         |01-011-0066-0171  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|31.|Շենգավիթ         |01-011-0066-0125  |Կաշեգործների փողոց 446 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|32.|Շենգավիթ         |01-011-0066-0120  |Կաշեգործների փողոց 438 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|33.|Շենգավիթ         |01-011-0066-0134  |Կաշեգործների փողոց 472 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|34.|Շենգավիթ         |01-011-0066-0133  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|35.|Շենգավիթ         |01-011-0066-0129  |Կաշեգործների փողոց 452 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|36.|Շենգավիթ         |01-011-0066-0128  |Կաշեգործների փողոց 450 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|37.|Շենգավիթ         |01-011-0066-0208  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|38.|Շենգավիթ         |01-011-0066-0124  |Կաշեգործների փողոց 444 բնակելի  |

|   |                 |                  |տուն                            |

|___|_________________|__________________|________________________________|

|39.|Շենգավիթ         |01-011-1486-0002  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|40.|Շենգավիթ         |01-011-1486-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|41.|Շենգավիթ         |01-011-0067-0019  |Կույբիշևի  փողոց 18/1           |

|___|_________________|__________________|________________________________|

|42.|Շենգավիթ         |01-011-0067-0020  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|43.|Շենգավիթ         |01-011-1465-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|44.|Շենգավիթ         |01-011-0090-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|45.|Շենգավիթ         |01-011-0066-0166  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|46.|Շենգավիթ         |01-011-0066-0137  |Կաշեգործների փողոց 480          |

|___|_________________|__________________|________________________________|

|47.|Շենգավիթ         |01-011-0066-0167  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|48.|Շենգավիթ         |01-011-0066-0164  |Կաշեգործների փողոց 478          |

|___|_________________|__________________|________________________________|

|49.|Շենգավիթ         |01-011-0067-0031  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|50.|Շենգավիթ         |01-011-0066-0123  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|51.|Շենգավիթ         |01-011-0066-0121  |Կաշեգործների փողոց 442          |

|___|_________________|__________________|________________________________|

|52.|Շենգավիթ         |01-011-0066-0119  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|53.|Շենգավիթ         |01-011-0066-0117  |Կաշեգործների փողոց 436          |

|___|_________________|__________________|________________________________|

|54.|Շենգավիթ         |01-011-0054-0122  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|55.|Շենգավիթ         |01-011-0054-0080  |Կաշեգործների փողոց 269          |

|___|_________________|__________________|________________________________|

|56.|Կենտրոն          |01-006-0702-0234  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|57.|Կենտրոն          |01-006-1151-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|58.|Կենտրոն          |01-006-0712-0004  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|59.|Կենտրոն          |01-006-0712-0030  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|60.|Կենտրոն          |01-006-0992-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|61.|Կենտրոն          |01-006-0712-0065  |Էջմիածնի հին խճուղի 109         |

|___|_________________|__________________|________________________________|

|62.|Կենտրոն          |01-006-0712-0053  |Էջմիածնի հին խճուղի 109         |

|___|_________________|__________________|________________________________|

|63.|Կենտրոն          |01-006-0712-0023  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|64.|Կենտրոն          |01-006-0711-0403  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|65.|Կենտրոն          |01-006-0711-0394  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|66.|Կենտրոն          |01-006-0711-0395  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|67.|Կենտրոն          |01-006-0986-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|68.|Կենտրոն          |01-006-0712-1027  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|69.|Կենտրոն          |01-006-0708-0016  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|70.|Կենտրոն          |01-006-0708-0018  |Էջմիածնի հին խճուղուն հարող     |

|   |                 |                  |տարածքի հողամաս                 |

|___|_________________|__________________|________________________________|

|71.|Կենտրոն          |01-006-0708-0052  |Ծովակալ Իսակովի պողոտա 15/9     |

|___|_________________|__________________|________________________________|

|72.|Կենտրոն          |01-006-0708-0051  |Ծովակալ Իսակովի պողոտա 13/17    |

|___|_________________|__________________|________________________________|

|73.|Կենտրոն          |01-006-0708-0029  |Ծովակալ Իսակովի պողոտա 13/6     |

|___|_________________|__________________|________________________________|

|74.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-1432-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|75.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0510-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|76.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0510-0008  |Ծովակալ Իսակովի պողոտա 12/1     |

|___|_________________|__________________|________________________________|

|77.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0510-0005  |Դալմայի այգիներում գտնվող       |

|   |                 |                  |հողամաս                         |

|___|_________________|__________________|________________________________|

|78.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0510-0003  |Դալմայի այգիներում գտնվող       |

|   |                 |                  |հողամաս                         |

|___|_________________|__________________|________________________________|

|79.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0510-0006  |Դալմայի այգիներում գտնվող       |

|   |                 |                  |հողամաս                         |

|___|_________________|__________________|________________________________|

|80.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-1362-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|81.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0511-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|82.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-1364-0001  |                                |

|___|_________________|__________________|________________________________|

|83.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0512-0001  |Դալմայի այգիներում գտնվող       |

|   |                 |                  |հողամաս                         |

|___|_________________|__________________|________________________________|

|84.|Մալաթիա-Սեբաստիա |01-007-0512-0130  |Դալմայի այգիներում գտնվող 267   |

|   |                 |                  |հողամաս                         |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2021
N 200-Ն
Որոշում