Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2039-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1644-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 6-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1644-Ա որոշման 1-ին կետը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել 2020 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման N 02/2020 պայմանագրում սույն որոշման 3-րդ կետից բխող համաձայնագիր:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 10-ի

N 2039-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը    |Նախկին   |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական |Հաշվեկշռա-|

|ը/կ|           |պետական  |ման տա-|                 |արժեքը    |յին արժեքը|

|   |           |համարա-  |րեթիվը |                 |(դրամ)    |(դրամ)    |

|   |           |նիշը     |       |                 |          |01.10.    |

|   |           |         |       |                 |          |2020 թ.   |

|   |           |         |       |                 |          |դրությամբ |

|___|___________|_________|_______|_________________|__________|__________|

|1. |VAZ 212140-|154 BB 01|2015 թ.|X6D212140F9001782|6 736 740 |3 503 105 |

|   |0000070-20 |         |       |                 |          |          |

|   |BRONTO     |         |       |                 |          |          |

|___|___________|_________|_______|_________________|__________|__________|

|2. |VAZ 212140-|152 BB 01|2015 թ.|X6D212140F9001777|6 838 680 |3 556 114 |

|   |0000070-20 |         |       |                 |          |          |

|   |BRONTO     |         |       |                 |          |          |

|___|___________|_________|_______|_________________|__________|__________|

|3. |VAZ 212140-|132 BB 01|2015 թ.|X6D212140F9001756|6 838 680 |3 556 114 |

|   |0000070-20 |         |       |                 |          |          |

|   |BRONTO     |         |       |                 |          |          |

|___|___________|_________|_______|_________________|__________|__________|

|4. |UAZ PATRIOT|153 BB 01|2015 թ.|XTT236320F1048461|7 477 640 |2 542 398 |

|   |2.7 L      |         |       |                 |          |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2020
N 2039-Ա
Որոշում