ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2021 թվականի N 145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1456-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1456-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
N 145-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 31-ի
N 1456-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի թվայնացման
փորձագիտական թիմի ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Ավետիսյան - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ավագյան - Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի
միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու
(համաձայնությամբ)»: