Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2021 թվականի N 312-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն, լեռնահատկացման ակտի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:»

2) N 2 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2021
N 312-Ն
Որոշում