ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2021 թվականի N 328-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 646-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 646-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 11 անդամից, որոնցից 6-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, երկու ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 5-ը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ` ոլորտի մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ, ովքեր նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2021 թվական: