| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2021 թվականի N 369-Լ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումների պատասխանատու կատարողները, յուրաքանչյուրն իր մասով, հաշվետու տարվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփում է ստացված տեղեկատվությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և տեղադրում պաշտոնական կայքէջում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քննարկելով ամփոփ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է դիտարկումներ պատասխանատու կատարողներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 18-ի
N 369-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմաօդային ուժերի, զրահատեխնիկայի, հրթիռահրետանային միջոցների և հարվածային ԱԹՍ-ների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակների կիրառման հետևանքով մեծ է վիրավորների թիվը: Վիրավորում ստացած մեծ թվով քաղաքացիներ նախնական գնահատմամբ կարող են ունենալ ֆունկցիայի կայուն խանգարումներ և բախվել միջավայրային այնպիսի արգելքների, որոնք կարող են խոչընդոտել նրանց իրավունքների լիարժեք իրականացմանը և ներառմանը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում: Այս թիվը համալրում են նաև նախորդ տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների և ընդհանրապես զինծառայության ժամանակ վիրավորում կամ վնասվածք ստացած հաշմանդամություն ունեցող անձինք:
2. Ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության ու հաղորդակցության ոչ մատչելի լինելը, խտրականության տարբեր դրսևորումների առկայությունը (այդ թվում` խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմների ոչ բավարար լինելը նպաստավոր պայմաններ չեն կարող ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքում լիարժեք մասնակցություն ունենալու համար: Բացի այդ, բավարար չեն նաև այնպիսի սոցիալական ծրագրերը, որոնք կապահովեն նրանց թե՛ առողջության, թե՛ սոցիալ-հոգեբանական, աշխատանքային ունակությունների վերականգնումը, զբաղվածության ապահովումը և մատչելիությունը:
3. Թեև որոշ իրավական ակտերով սահմանված են միջոցառումներ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ, մասնավորապես` զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար:
4. Համակարգված, հասցեական և համալիր իրականացված միջոցառումները կարող են նվազագույնի հասցնել նրանց խնդիրները, վերացնել միջավայրային արգելքները, նպաստել նրանց` մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը, այդ թվում` սոցիալական իրավունքները:
5. Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը, նրանց կարիքին համարժեք ծառայությունների մատուցումը, զբաղվածության խնդիրների կարգավորումը խաղաղ պայմաններում կարող է ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ուղղակիորեն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլև նրանց ընտանիքների և հասարակության` «հաշմանդամության» որպես սոցիալական երևույթի ընկալման վերափոխման վրա:
2. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
6. Զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Առկա իրավիճակում պետության առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը` սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով:
7. Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում 01.01.2021 թվականի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79%-ը աշխատանքային տարիքի է: Միաժամանակ, 16.02.2020 թվականի դրությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում` 70 անձի 1-ին խումբ, 147 անձի` 2-րդ խումբ, 255 անձի` 3-րդ խումբ:
8. 2018 թվականից Երևանում գործում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում: Կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ ժամանակակից վերականգնողական սարքավորումներով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: Կենտրոնում վնասվածքներ ունեցող զինծառայողները ստանում են վերականգնողական ծառայություններ, այդ թվում` իրականացվում են կրթական, աշխատանքային հմտությունների զարգացման որոշակի ծրագրեր:
9. Վերականգնողական ծառայություններ են մատուցվում նաև Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում, մասնավորապես, իրականացվում են ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում:
10. Առկա կենտրոններն առավելապես մատուցում են բուժական-վերականգնողական ծառայություններ, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները (այդ թվում` պետության ֆինանսական աջակցությամբ) սոցիալական ներառման առումով խնդիրները լուծում են մասնակի: Ամբողջական չէ հաշմանդամություն ձեռք բերած անձին անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում` վաղ միջամտության, շրջանակը: Մասնավորապես, բաց են խնամքի (տնային խնամքի, ամոքիչ բժշկական օգնության), կենցաղային սպասարկման, մասնագիտացված սոցիալական աշխատանքի, զբաղվածության և տնտեսական գործունեության, ֆիզիկական միջավայրի (աշխատավայրի, բնակարանի) հարմարեցման, կենսական հմտությունների ձեռքբերման և ազատ ժամանցի կազմակերպման հարցերը:
11. Կախված անհատի տարիքից, սեռից, առողջական հիմնական և ուղեկցող խնդիրներից (այդ թվում` ծանրության աստիճանից և բնույթից), մարզական վիճակից, ապրելակերպից, հարմարվողականության մեխանիզմներից, կրթությունից, մասնագիտությունից, անցյալ և ներկա փորձից, ընդհանուր վարքագծից պետք է որոշարկվեն և մատուցվեն այն բոլոր ծառայությունները, որոնք կաջակցեն ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հասնելու ֆունկցիոնալության և անկախ կյանքի կազմակերպման հնարավոր առավելագույն շեմին:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12. Ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը` սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների ամբողջության միջոցով:
13. Ծրագրի խնդիրներն են`
1) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովումը բազմամասնագիտական թիմի կողմից.
2) գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցումը.
3) անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդրումը.
4) համայնքների ակտիվ մասնակցությունը շահառուների խնդիրների կարգավորմանը.
5) հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը ներառական հասարակություն ձևավորելու գործընթացներում.
6) հակամարտությունների կանխարգելման և լուծման` հաշմանդամության առումով զգայուն պլանավորումը և իրականացումը.
7) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացումը:
4. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
14. Ծրագրի շահառուներն են զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած`
1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.
2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.
3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.
4) կամավորականները:
15. Ծրագրի իրականացման ժամանակ առաջնահերթությունը կտրվի սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված շահառուներին, այնուամենայնիվ, ծրագրով նախատեսված ծառայությունների հզորացման պարագայում, որպես շահառու կդիտարկվեն նաև այլ պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած անձինք:
5. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու հիմնական ուղղություններն են`
1) սոցիալական ծառայությունների մատուցումը, որն ընդգրկում է`
ա. կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում,
բ. շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում` ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ,
գ. անձնական օգնականի ծառայություն,
դ. ուղեկցողի (հետևողի) ծառայություն,
ե. խնամք, այդ թվում` աջակցություն դեղորայքի ընդունման, ստոմայի, կաթետերի, տրախեոտոմիայի խնամքի և զոնդով կերակրման համար,
զ. կենցաղային սպասարկում (առևտրի կազմակերպում, սննդի պատրաստում, մաքրություն),
է. խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին,
ը. անձի զարգացում, մենթորություն, մոտիվացիայի ձևավորում, առողջ ապրելակերպի խրախուսում, սոցիալական հարաբերությունների ձևավորում, ինքնօգնության և փոխօգնության հմտություններ,
թ. բնակարանների հարմարեցման խորհրդատվություն և աջակցություն,
ժ. աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատում, տրամադրում և ուսուցում,
ժա. հայերեն ժեստերի լեզվի ուսուցման և թարգմանության ծառայություն,
ժբ. տարածական կողմնորոշման և շարժունակության դասընթացներ,
ժգ. ջատագովության և ակտիվիզմի կարողությունների զարգացում,
ժդ. իրավական կրթություն և խորհրդատվություն,
ժե. հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ (անհատական, խմբային, տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման միջոցով).
2) զբաղվածության ապահովման ծառայությունները`
ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար`
1) աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ.
2) շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում.
3) շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում.
4) անհատական և խմբային աշխատանքներ` շահառուի աշխատանքային մոտիվացիայի, զբաղվածության, ձեռներեցության և կարիերայի, այդ թվում` նպատակի սահմանման, կարիերայի պլանավորման, հաղորդակցման, ժամանակի կառավարման, աշխատանքային կենսագրական կազմելու, ինքնաներկայացման և այլ հմտությունների զարգացման ուղղությամբ.
5) խորհրդատվություն և քոուչինգ մասնագիտության ընտրության, վերամասնագիտացման, կարիերայի փոփոխման կամ զարգացման, անձնային աճի նպատակով, տեղեկատվություն կրթության և ուսուցման վերաբերյալ, աշխատանքային գործունեության, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունների, ինչպես նաև զբաղվածության աջակցության պետական ծրագրերի մասին, ուղղորդում շահառուին ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում.
6) կարճաժամկետ մասնագիտական ուսուցումների կազմակերպում` շահառուի գնահատված կարողությունների, հմտությունների և գործատուի մասնագիտական պահանջարկի համադրման արդյունքում.
7) գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցում, ըստ անհրաժեշտության (զբաղվածության պետական ծրագրի շրջանակում և/կամ համայնքների աջակցությամբ),
բ. գործատուների համար`
1) մատչելի աշխատանքային միջավայրի, քաղաքականությունների և աշխատանքային գործելակերպերի վերաբերյալ դասընթացների տրամադրում և խորհրդատվություն, կարճաժամկետ աջակցություն գործատուներին (մատչելիության գնահատում, խելամիտ հարմարեցումների խորհրդատվություն), հավասարության և բազմազանության վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվություն.
2) ներառական թիմի ձևավորման աշխատանքներ.
3) սոցիալական ձեռնարկատիրության խթանումը, որն ընդգրկում է`
ա. սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունների հզորացում,
բ. սոցիալական ձեռնարկատիրության նոր բիզնես մոդելների ներդրում` ըստ կարիքների գնահատման և շուկայի վերլուծության,
գ. աջակցություն սոցիալական ձեռնարկատիրության արտադրանքի իրացմանը, կայուն եկամուտ ապահովելուն,
դ. սոցիալական ձեռնարկությունների գործունեության սոցիալական ազդեցության գնահատում.
4) մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայություններ, որոնք ընդգրկում են`
ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում առողջ ապրելակերպ վարելու նվազագույն պայմանների ապահովում,
բ. մշակութային, սպորտային և համայնքային այլ միջոցառումներին մասնակցության համար մատչելի պայմանների ապահովում,
գ. մշակույթի բնագավառում կարողությունները զարգացնելու համար բարենպաստ պայմանների ապահովում,
դ. ունիվերսալ դիզայնի սկզբունքների ներդրում մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ,
ե. անվտանգության ահազանգման համակարգերի հասանելիության և դրանց կիրառման խթանում.
5) հանրային իրազեկման բարձրացումը, որն ընդգրկում է`
ա. իրազեկման գործիքների ստեղծում (տեսահոլովակներ, կայքէջերում մատչելի ձևաչափով տեղեկատվություն, հաջողված պատմություններ, քննակումներ համայնքի, տարբեր գերատեսչությունների մասնագետների, ՀԿ-ների, գործատուների, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ),
բ. քարոզարշավի իրականացում,
գ. վերապատրաստումների, դասընթացների կազմակերպում:
17. Սույն որոշմամբ նախատեսված զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկվում է տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
18. Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում անհրաժեշտ է ներգրավել նաև սփյուռքի կարողությունները` մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:
6. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
19. Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման գործընթացում կիրականացվի շարունակական մշտադիտարկում: Մշտադիտարկման շղթան ընդգրկում է հետևյալ բաղադրիչները`
1) իրազեկման գործընթացի մշտադիտարկում, որն առնվազն ներառում է`
ա. ծրագրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը,
բ. իրազեկման գործիքների և միջոցների ընտրության գործընթացը,
գ. հասարակության վերաբերմունքի և վարքագծի փոփոխությունը.
2) ծառայությունների մատուցման գործընթացների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է`
ա. ծառայություն ստացող շահառուների թիվը,
բ. աշխատանքի ընդունված շահառուների թիվը,
գ. բարձրագույն կրթական հաստատություն ընդունված շահառուների թիվը,
դ. նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունված շահառուների թիվը,
ե. շահառուների և նրանց ընտանիքների գոհունակությունը ծառայությունից,
զ. շահառուների և նրանց ընտանիքների կյանքի որակի փոփոխությունը,
է. շահառուների անկախ կյանքով ապրելու հնարավորությունը, ֆինանսական անկախությունը,
ը. շահառուներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը.
3) մասնագետների կողմից տրամադրվող ծառայությունների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է`
ա. համապատասխան մասնագետներով ապահովվածությունը,
բ. ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների միջև տեղեկատվության փոխանցման մեխանիզմների արդյունավետությունը,
գ. մասնագետների վերապատրաստումները և դրանց արդյունքները.
4) ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական զինվածության մշտադիտարկում:
20. Մշտադիտարկումն ու գնահատումը կիրականացվեն անկախ փորձագետի կողմից` հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:
21. Մշտադիտարկման և գնահատման արդյունքում, վեր հանված խնդիրների հիման վրա, առաջարկություններ են ներկայացվում սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների պատասխանատու կատարողներին:
22. Մշտադիտարկման և գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում ծրագրի կատարելագործման և բարելավման համար:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 18-ի
N 369-Լ որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Միջոցառման |Պատասխանատու |Ակնկալվող |Կատարման|Ֆինանսավոր- |
| |անվանումը |կատարողը |արդյունքը |ժամկետը |ման չափը և |
| | | | | |աղբյուրը |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|1. |Հաշմանդամություն |ՀՀ աշխատանքի |Տեղեկատվա- |2021 թ. |Ֆինանսավո- |
| |ունեցող անձանց |և սոցիալական|կան | |րում չի |
| |հաշվառման |հարցերի |համակարգը | |պահանջվում: |
| |«Փյունիկ» |նախարարու- |հնարավորու-| | |
| |տեղեկատվական |թյուն |թյուն է | | |
| |համակարգի |ՀՀ բարձր |ընձեռում | | |
| |վերանայում` |տեխնոլոգիական|ունենալ | | |
| |Արցախի |արդյունաբե- |ապախոշորաց-| | |
| |Հանրապետության |րության |ված | | |
| |դեմ սանձազերծված |նախարարու- |տվյալներ | | |
| |պատերազմի |թյուն |հաշմանդա- | | |
| |հետևանքով | |մություն | | |
| |հաշմանդամություն | |ունեցող | | |
| |ձեռք բերած անձանց| |անձանց | | |
| |վերաբերյալ | |տվյալ խմբի | | |
| |առանձնացված | |վերաբերյալ:| | |
| |տվյալներ ստանալու| | | | |
| |նպատակով | | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|2. |Իրազեկման արշավի |ՀՀ աշխատանքի |Իրազեկման |2021 թ. |ՀՀ պետական |
| |իրականացում |և սոցիալական|արշավի | |բյուջե, |
| |հաշմանդամություն |հարցերի |միջոցառում-| |դոնոր |
| |ունեցող անձանց |նախարարու- |ների պլանի | |կազմակեր- |
| |ներառումը |թյուն |մշակում և | |պություններ,|
| |աշխատաշուկայում | |իրականա- | |օրենքով |
| |խթանելու, նրանց | |ցում, որի | |չարգելված |
| |իրավունքների, այդ| |արդյունքում| |այլ միջոցներ|
| |թվում` անկախ | |բարձրացել է| | |
| |կյանքի իրավունքի | |հասարակու- | | |
| |վերաբերյալ | |թյան | | |
| | | |տեղեկացվա- | | |
| | | |ծությունը | | |
| | | |հաշմանդա- | | |
| | | |մություն | | |
| | | |ունեցող | | |
| | | |անձանց | | |
| | | |կարողու- | | |
| | | |թյունների | | |
| | | |և | | |
| | | |իրավունք- | | |
| | | |ների | | |
| | | |վերաբերյալ`| | |
| | | |իրազեկող | | |
| | | |տեղեկաթեր- | | |
| | | |թեր, | | |
| | | |գովազդային | | |
| | | |տեսահոլո- | | |
| | | |վակներ, | | |
| | | |էլեկտրոնա- | | |
| | | |յին | | |
| | | |կայքէջերում| | |
| | | |տեղեկատվա- | | |
| | | |կան | | |
| | | |նյութերի | | |
| | | |տեղադրում, | | |
| | | |կլոր-սեղան | | |
| | | |քննարկում | | |
| | | |ներ, այլն: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|3. |Աշխատավայրում |ՀՀ աշխատանքի |Տնտեսական |2021 թ. |ՀՀ պետական |
| |խելամիտ |և սոցիալական|գործունեու-|3-րդ |բյուջե, |
| |հարմարեցումների |հարցերի |թյուն |եռամսյակ|դոնոր |
| |ապահովման |նախարարու- |իրականաց- | |կազմակերպու-|
| |վերաբերյալ |թյուն |նողների | |թյուններ, |
| |ուղեցույցի |ՀՀ |առնվազն | |օրենքով |
| |մշակում և |էկոնոմիկայի |80%-ը | |չարգելված |
| |մեթոդական |նախարարու- |ստացել է | |այլ միջոցներ|
| |աջակցության |թյուն |ուղեցույցը:| | |
| |տրամադրում | | | | |
| |գործատուներին | | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|4. |Աշխատանքային |ՀՀ աշխատանքի |Հաշմանդա- |2021- |ՀՀ պետական |
| |իրավունքների և |և սոցիալական|մություն |2023 թթ.|բյուջե, |
| |զբաղվածության |հարցերի |ունեցող | |դոնոր |
| |պետական ծրագրերի |նախարարու- |անձանց | |կազմակերպու-|
| |վերաբերյալ |թյուն |առնվազն | |թյուններ, |
| |մատչելի | |50%-ը | |օրենքով |
| |ձևաչափերով | |ծանոթացել է| |չարգելված |
| |տեղեկությունների | |իր | |այլ միջոցներ|
| |մշակում և | |իրավունքնե-| | |
| |տարածում | |րին և | | |
| |հաշմանդամություն | |զբաղվածու- | | |
| |ունեցող անձանց | |թյան առկա | | |
| |շրջանում | |ծրագրերին: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|5. |Կազմակերպել |ՀՀ |Իրականացվել|2021 թ. |ՀՀ պետական |
| |վարձատրվող |մարզպետարան- |է առնվազն | |բյուջե |
| |հասարակական |ներ |հինգ | | |
| |աշխատանքների |Երևանի |վարձատրվող | | |
| |իրականացումը` |քաղաքապետարան|հասարակական| | |
| |ուղղված |(համաձայնու- |աշխատանքի | | |
| |քաղաքաշինական |թյամբ) |ծրագիր ՀՀ | | |
| |միջավայրի | |մարզերում | | |
| |մատչելիության | |կամ | | |
| |ապահովմանը | |Երևանում` | | |
| | | |ուղղված | | |
| | | |միջավայրի | | |
| | | |մատչելիու- | | |
| | | |թյանը: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|6. |Ստեղծել իրավական |ՀՀ աշխատանքի |Մշակվել է |2021 թ. |ՀՀ պետական |
| |հիմքեր` |և սոցիալական|ՀՀ |նոյեմբե-|բյուջե |
| |հաշմանդամություն |հարցերի |կառավարու- |րի | |
| |ունեցող անձանց |նախարարու- |թյան 2014 |վերջին | |
| |աշխատանքի |թյուն |թվականի |տասնօր- | |
| |տեղավորման | |ապրիլի 17-ի|յակ | |
| |դեպքում | |N 534-Ն | | |
| |գործատուների | |որոշման մեջ| | |
| |միանվագ | |փոփոխու- | | |
| |փոխհատուցման | |թյուններ | | |
| |հնարավորություն- | |կատարելու | | |
| |ները բարելավելու | |մասին ՀՀ | | |
| |համար | |կառավարու- | | |
| | | |թյան | | |
| | | |որոշման | | |
| | | |նախագիծ | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|7. |Ապահովել |ՀՀ աշխատանքի |Բացահայտված|2021- |Ֆինանսավո- |
| |շահառուների |և սոցիալական|ունակու- |2023 թթ.|րում չի |
| |մասնագիտական |հարցերի |թյունների, | |պահանջվում: |
| |կողմնորոշման և |նախարարու- |նախասիրու- | | |
| |կարիերայի |թյուն |թյունների, | | |
| |պլանավորման | |անձնային | | |
| |ծառայություններից| |որակների, | | |
| |օգտվելու | |որոշարկված | | |
| |հնարավորություն- | |կոմպետեն- | | |
| |ները | |տության | | |
| | | |արդյունքում| | |
| | | |մշակվել է | | |
| | | |յուրաքանչ- | | |
| | | |յուր | | |
| | | |շահառուի | | |
| | | |կարիերայի | | |
| | | |անհատական | | |
| | | |ծրագիրը: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|8. |Վերանայել փոքր և |ՀՀ |Հաշմանդա- |2021 թ. |Ֆինանսավո- |
| |միջին |էկոնոմիկայի |մություն | |րում չի |
| |ձեռնարկատիրության|նախարարու- |ունեցող | |պահանջվում: |
| |զարգացմանն |թյուն |անձինք | | |
| |ուղղված ծրագրերը`| |օգտվում են | | |
| |հավելյալ | |փոքր և | | |
| |նպաստավոր | |միջին | | |
| |դրույթներ | |ձեռնարկատի-| | |
| |սահմանելով | |րության | | |
| |հաշմանդամություն | |զարգացմանն | | |
| |ունեցող սկսնակ | |ուղղված | | |
| |գործարարների | |պետական | | |
| |համար | |ծրագրերից: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|9. |Իրականացնել |ՀՀ |Ստեղծվել է |2021- |ՀՀ պետական |
| |սոցիալական |էկոնոմիկայի |առնվազն |2022 թթ.|բյուջե, |
| |ձեռնարկության |նախարարու- |երկու փոքր | |դոնոր |
| |ստեղծման և |թյուն |սոցիալական | |կազմակերպու-|
| |զարգացման |Սփյուռքի |ձեռնարկու- | |թյուններ |
| |դրամաշնորհային |գլխավոր |թյուն: | | |
| |ծրագիր` |հանձնակատարի | | | |
| |ներգրավելով նաև |գրասենյակ | | | |
| |սփյուռքի | | | | |
| |մասնագիտական | | | | |
| |ներուժը, | | | | |
| |ֆինանսական և | | | | |
| |նյութական | | | | |
| |օժանդակությունը | | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|10.|Հաշմանդամություն |Առողջապահական|Ապահովվել |2021- |ՀՀ պետական |
| |ունեցող անձանց |և աշխատանքի |են աշխատող |2022 թթ.|բյուջե, |
| |աշխատանքային |տեսչական |հաշմանդա- | |դոնոր |
| |իրավունքների, |մարմին |մություն | |կազմակերպու-|
| |աշխատանքային | |ունեցող | |թյուններ և |
| |օրենսդրությամբ | |անձանց | |օրենքով |
| |նախատեսված | |աշխատանքա- | |չարգելված |
| |կարգավորումների | |յին | |այլ միջոցներ|
| |վերաբերյալ | |օրենսդրու- | | |
| |գործատուներին, | |թյամբ | | |
| |աշխատողներին և | |սահմանված | | |
| |նրանց | |երաշխիք- | | |
| |ներկայացուցիչնե- | |ները, | | |
| |րին | |ինչպես նաև | | |
| |խորհրդատվության | |անվտանգու- | | |
| |տրամադրում | |թյունը և | | |
| | | |առողջության| | |
| | | |պահպանումը:| | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|11.|Իրականացնել |ՀՀ կրթության,|Գնահատված |2021- |ՀՀ պետական |
| |նախնական |գիտության, |կարիքի |2023 թթ.|բյուջե |
| |(արհեստագործական)|մշակույթի և |հիման վրա` | | |
| |և միջին |սպորտի |մշակվել և | | |
| |մասնագիտական |նախարարու- |իրականացվել| | |
| |կարճաժամկետ |թյուն |են | | |
| |կրթական ծրագրեր` | |արհեստագոր-| | |
| |խթանելու | |ծական և | | |
| |հաշմանդամություն | |միջին | | |
| |ունեցող | |մասնագիտա- | | |
| |երիտասարդների | |կան | | |
| |կայուն | |ժամանակավոր| | |
| |զբաղվածությունը` | |ծրագրեր: | | |
| |կիրառելով նաև | | | | |
| |վիրտուալ | | | | |
| |կրթության | | | | |
| |մեթոդները | | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|12.|Գնահատված կարիքի |ՀՀ կրթության,|Ընդլայնվել |2021- |ՀՀ պետական |
| |հիման վրա` մշակել|գիտության, |են |2022 թթ.|բյուջե |
| |և իրականացնել |մշակույթի և |հաշմանդա- | | |
| |նախնական |սպորտի |մություն | | |
| |(արհեստագործական)|նախարարու- |ունեցող | | |
| |և միջին |թյուն |անձանց` | | |
| |մասնագիտական | |նախնական | | |
| |կրթությանն | |(արհեստա- | | |
| |ուղղված | |գործական) | | |
| |ֆինանսական | |և միջին | | |
| |օժանդակության` | |մասնագիտա- | | |
| |կրթական | |կան | | |
| |դրամաշնորհի | |կրթության | | |
| |ծրագիր | |հնարավորու-| | |
| | | |թյունները: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|13.|Նպատակային |ՀՀ տարածքային|Համայնքի |2021- |ՀՀ պետական |
| |ուսուցմամբ |կառավարման և |պատվիրակ- |2023 թթ.|և |
| |զբաղվածության |ենթակառուց- |մամբ | |համայնքային |
| |ապահովում` |վածքների |հաշմանդա- | |բյուջեներ, |
| |կիրառելով նաև |նախարարու- |մություն | |դոնոր |
| |վիրտուալ |թյուն |ունեցող | |կազմակերպու-|
| |կրթության |Համայնքապետա-|անձինք | |թյուններ |
| |մեթոդները |րաններ |ստանում են | | |
| | |ՀՀ կրթության,|համապատաս- | | |
| | |գիտության, |խան | | |
| | |մշակույթի և |կրթություն | | |
| | |սպորտի |և | | |
| | |նախարարու- |վերադառնում| | |
| | |թյուն |համայնք` | | |
| | | |աշխատելու: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|14.|Առողջապահական և |Առողջապահու- |Տեսչական |2021- |ՀՀ պետական |
| |աշխատանքի |թյան և |ստուգումներ|2022 թթ.|բյուջե, |
| |տեսչական մարմնի |աշխատանքի |իրականացնող| |դոնոր |
| |աշխատողների |տեսչական |անձնակազմի | |կազմակերպու-|
| |վերապատրաստում |մարմին |առնվազն | |թյուններ |
| |հաշմանդամություն |ՀՀ աշխատանքի |50%-ը | | |
| |ունեցող անձանց |և սոցիալական|վերապատ- | | |
| |աշխատանքային |հարցերի |րաստվել է | | |
| |իրավունքների, |նախարարու- |հաշմանդա- | | |
| |աշխատանքային |թյուն |մություն | | |
| |օրենսդրությամբ | |ունեցող | | |
| |նախատեսված | |անձանց | | |
| |կարգավորումների | |իրավունքնե-| | |
| |վերաբերյալ և | |րի թեմայով,| | |
| |գիտելիքների | |և ներդրվել| | |
| |ձեռքբերման կայուն| |է վերապատ- | | |
| |գործիքակազմի | |րաստման | | |
| |մշակում | |(գիտելիքնե-| | |
| | | |րի ձեռքբեր-| | |
| | | |ման) կայուն| | |
| | | |գործիքակազմ| | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|15.|Հանրությանը |ՀՀ |Բիզնես |2021 թ. |ՀՀ պետական |
| |ծառայություններ |էկոնոմիկայի |ընկերու- | |բյուջե, |
| |մատուցող |նախարարու- |թյունների | |դոնոր |
| |ընկերությունների |թյուն |առնվազն | |կազմակերպու-|
| |համար | |75%-ը | |թյուններ |
| |հաշմանդամություն | |ծանոթացել է| | |
| |ունեցող անձանց | |հաշմանդա- | | |
| |հետ վարվեցողու- | |մություն | | |
| |թյան հմտություն- | |ունեցող | | |
| |ների վերաբերյալ | |անձանց հետ | | |
| |ձեռնարկի մշակում | |վարվեցողու-| | |
| |և տարածում, | |թյան | | |
| |համապատասխան | |կանոններին,| | |
| |տեսանյութերի | |հանրությանը| | |
| |նկարահանում, | |ծառայու- | | |
| |հեռուստատեսու- | |թյուններ | | |
| |թյամբ և սոցիալա-| |մատուցող | | |
| |կան ցանցերի | |ընկերու- | | |
| |միջոցով դրանց | |թյունները | | |
| |տարածում | |իրազեկվել | | |
| | | |են հաշման- | | |
| | | |դամություն | | |
| | | |ունեցող | | |
| | | |անձանց հետ | | |
| | | |վարվեցողու-| | |
| | | |թյան | | |
| | | |կանոններին:| | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|16.|Սոցիալական |ՀՀ աշխատանքի |Շուրջ 200 |2021- |ՀՀ պետական |
| |աշխատողների |և սոցիալական|սոցիալական |2022 թթ.|բյուջե |
| |վերապատրաստում- |հարցերի |աշխատող | | |
| |ների իրականացում |նախարարու- |կարող է | | |
| |զինվորական |թյուն |մարդու | | |
| |ծառայության |Մարդու |իրավունքնե-| | |
| |ժամանակ |իրավունքների |րի հիման | | |
| |հաշմանդամություն |պաշտպանի |վրա | | |
| |ձեռք բերած անձանց|գրասենյակ |սոցիալական | | |
| |հետ աշխատելու | |աշխատանք | | |
| |նպատակով | |իրականացնել| | |
| | | |զինված | | |
| | | |հակամարտու-| | |
| | | |թյունների | | |
| | | |հետևանքով | | |
| | | |հաշմանդա- | | |
| | | |մություն | | |
| | | |ունեցող | | |
| | | |անձանց | | |
| | | |հետ: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|17.|Ստեղծել գործուն |ՀՀ աշխատանքի |Միջազգային |2022 թ. |ՀՀ պետական |
| |մեխանիզմ |և սոցիալական|լավագույն | |բյուջե, |
| |պատերազմի |հարցերի |փորձի հիման| |դոնոր |
| |հետևանքով |նախարարու- |վրա | |կազմակերպու-|
| |հաշմանդամություն |թյուն |ստեղծվել է | |թյուններ |
| |ձեռք բերած անձանց|Սփյուռքի |անկախ | | |
| |անկախ կյանքի, |գլխավոր |կյանքի | | |
| |համայնքում |հանձնակատարի |կենտրոն, | | |
| |ներառվելու և |գրասենյակ |որը ծառա- | | |
| |զբաղվածության | |յություններ| | |
| |իրավունքների | |է մատուցում| | |
| |ապահովման | |պատերազմի | | |
| |նպատակով` | |հետևանքով | | |
| |ներգրավելով նաև | |հաշմանդա- | | |
| |սփյուռքի | |մություն | | |
| |մասնագիտական | |ձեռք բերած | | |
| |ներուժը, | |անձանց: | | |
| |ֆինանսական և | | | | |
| |նյութական | | | | |
| |օժանդակությունը | | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|18.|Գնահատել |ՀՀ աշխատանքի |Գնահատվել է|2021 թ. |Դոնոր |
| |հաշմանդամություն |և սոցիալական|հաշմանդա- | |կազմակերպու-|
| |ունեցող անձանց |հարցերի |մություն | |թյուններ |
| |աջակցող միջոցների|նախարարու- |ունեցող | | |
| |կարիքները և |թյուն |անձանց | | |
| |աջակցել կարիքի |Սփյուռքի |աջակցող | | |
| |առավելագույն և |գլխավոր |միջոցների | | |
| |ժամանակին |հանձնակատարի |կարիքը, և | | |
| |բավարարմանը |գրասենյակ |ստեղծվել է | | |
| | | |պետական | | |
| | | |բյուջեից | | |
| | | |չֆինանսա- | | |
| | | |վորվող | | |
| | | |աջակցող | | |
| | | |տեխնոլոգիա-| | |
| | | |ների | | |
| | | |տրամադրման | | |
| | | |համակարգված| | |
| | | |մեխանիզմ` | | |
| | | |ներգրավելով| | |
| | | |նաև | | |
| | | |սփյուռքի | | |
| | | |օժանդակու- | | |
| | | |թյունը: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|19.|Աջակցել |ՀՀ |Նշված |2021- |ՀՀ պետական |
| |շարժունակության |էկոնոմիկայի |ոլորտում |2022 թթ.|բյուջե, |
| |սարքերի և |նախարարու- |աշխատող | |դոնոր |
| |պրոթեզաօրթոպեդիկ |թյուն |կազմակեր- | |կազմակերպու-|
| |պարագաների |ՀՀ բարձր |պություննե-| |թյուններ |
| |տեղական |տեխնոլոգիական|րին հիմնման| | |
| |արտադրությունների|արդյունաբե- |և | | |
| |հիմնմանը և |րության |զարգացման | | |
| |գործող |նախարարու- |նպատակով | | |
| |ձեռնարկություն- |թյուն |տրամադրվել | | |
| |ների զարգացմանը |ՀՀ աշխատանքի |է ֆինանսա- | | |
| | |և սոցիալական|կան աջակ- | | |
| | |հարցերի |ցություն` | | |
| | |նախարարու- |ներգրավելով| | |
| | |թյուն |նաև | | |
| | |Սփյուռքի |սփյուռքի | | |
| | |գլխավոր |օժանդակու- | | |
| | |հանձնակատարի |թյունը: | | |
| | |գրասենյակ | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|20.|Խթանել |ՀՀ |Իրականացվել|2021 թ. |ՀՀ պետական |
| |անվտանգության |էկոնոմիկայի |է դաշտի | |բյուջե, |
| |ահազանգման (այդ |նախարարու- |ուսումնասի-| |դոնոր |
| |թվում` |թյուն |րություն, | |կազմակերպու-|
| |հակահրդեհային)` |ՀՀ արտակարգ |ներկայացվել| |թյուններ |
| |հաշմանդամություն |իրավիճակների |են առաջար- | | |
| |ունեցող անձանց |նախարարու- |կություններ| | |
| |համար մատչելի |թյուն |տնտեսավարող| | |
| |(լուսային, | |սուբյեկտնե-| | |
| |ձայնային, | |րին: | | |
| |վիբրացիոն) | | | | |
| |համակարգերի | | | | |
| |հասանելիությունը | | | | |
| |շուկայում և | | | | |
| |դրանց լայնորեն | | | | |
| |կիրառում | | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|21.|Համայնքների |ՀՀ տարածքային|Առնվազն |2021- |ՀՀ պետական |
| |սոցիալական |կառավարման և |չորս |2022 թթ.|բյուջե, |
| |կարիքների |ենթակառուց- |համայնքում | |համայնքային |
| |գնահատման հիման |վածքների |իրականացվել| |միջոցներ |
| |վրա իրականացնել |նախարարու- |են | | |
| |տեղական |թյուն |հաշմանդա- | | |
| |սոցիալական |Երևանի |մություն | | |
| |ծրագրեր` |քաղաքապետարան|ունեցող | | |
| |արձագանքելու |(համաձայնու- |անձանց | | |
| |հաշմանդամություն |թյամբ) |կյանքի | | |
| |ունեցող անձանց | |որակի | | |
| |կարիքներին | |բարելավմանն| | |
| | | |ուղղված | | |
| | | |տեղական | | |
| | | |սոցիալական | | |
| | | |ծրագրեր: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|22.|Իրականացնել |ՀՀ աշխատանքի |Ինքնուրույն|2021 թ. |Դոնոր |
| |հաշմանդամություն |և սոցիալական|կենցաղավար-| |կազմակերպու-|
| |ունեցող անձանց` |հարցերի |ման մոդելի | |թյուններ |
| |նրանց անհատական |նախարարու- |փորձարկումն| | |
| |սոցիալական ծրագրի|թյուն |իրականացված| | |
| |համաձայն | |է, և | | |
| |ինքնուրույն | |մշակված են | | |
| |կենցաղավարման | |անհրաժեշտ | | |
| |փորձնական ծրագիր | |իրավական | | |
| | | |ակտերը | | |
| | | |հիմնական | | |
| | | |ծրագրերի | | |
| | | |իրականացման| | |
| | | |համար: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|23.|Ստեղծել անձնական |ՀՀ աշխատանքի |Իրականացվել|2021- |ՀՀ պետական |
| |օգնականների |և սոցիալական|է պիլոտ |2022 թթ.|բյուջե, |
| |տրամադրման |հարցերի |ծրագիր, | |դոնոր |
| |մեխանիզմ` |նախարարու- |առնվազն 100| |կազմակերպու-|
| |ապահովելով |թյուն |մարդ | |թյուններ |
| |անձնական | |օգտվում է | | |
| |օգնականների | |անձնական | | |
| |շարունակական | |օգնականի | | |
| |կրթությունը | |ծառայու- | | |
| | | |թյունից: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|24.|Իրականացնել |ՀՀ աշխատանքի |Ստեղծվել են|2021- |Ֆինանսավո- |
| |հաշմանդամություն |և սոցիալական|հաշմանդա- |2022 թթ.|րում չի |
| |ձեռք բերած անձանց|հարցերի |մություն | |պահանջվում: |
| |մենթորություն և |նախարարու- |ունեցող | | |
| |ստեղծել |թյուն |անձանց | | |
| |հաշմանդամություն |ՀՀ մարզպետա- |փոխօգնու- | | |
| |ունեցող անձանց |րաններ |թյան | | |
| |փոխօգնության | |առնվազն | | |
| |խմբեր | |երկու | | |
| | | |խմբեր, և | | |
| | | |իրականաց- | | |
| | | |վում է | | |
| | | |մենթորու- | | |
| | | |թյուն | | |
| | | |փորձառու | | |
| | | |անձանց | | |
| | | |կողմից: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|25.|Մշակել և |ՀՀ քաղաքաշի- |Հաշմանդա- |2021 թ. |ՀՀ պետական |
| |հրապարակել |նության |մություն | |բյուջե, |
| |բնակելի |կոմիտե |ունեցող | |օրենքով |
| |կառուցապատման | |անձանց և | |չարգելված |
| |օրինակելի | |բնակարանա- | |այլ (ոչ |
| |նախագծերի կատալոգ| |շինական | |բյուջետային)|
| |և ձեռնարկ` | |կազմակեր- | |աղբյուրներ |
| |հիմնված | |պություննե-| | |
| |ունիվերսալ | |րի համար | | |
| |դիզայնի | |հասանելի են| | |
| |սկզբունքների վրա | |բնակելի | | |
| | | |տների | | |
| | | |օրինակելի | | |
| | | |ձևեր, | | |
| | | |որոնք հիմք | | |
| | | |կհանդիսանան| | |
| | | |զինվորական | | |
| | | |ծառայության| | |
| | | |ժամանակ | | |
| | | |հաշմանդա- | | |
| | | |մություն | | |
| | | |ձեռք բերած | | |
| | | |անձանց | | |
| | | |համար | | |
| | | |բնակարան- | | |
| | | |ների | | |
| | | |կառուցման | | |
| | | |կամ | | |
| | | |հարմարեցման| | |
| | | |համար: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|26.|Սահմանել |ՀՀ կրթության,|Նպաստավոր |2021 թ. |Ֆինանսավո- |
| |դրամաշնորհային |գիտության, |պայմաններ | |րում չի |
| |մշակութային |մշակույթի և |են ստեղծվել| |պահանջվում: |
| |ծրագրերում` |սպորտի |մշակութային| | |
| |հաշմանդամություն |նախարարու- |ծրագրեր | | |
| |ունեցող անձանց |թյուն |իրականացնող| | |
| |կողմից կամ | |հաշմանդա- | | |
| |հաշմանդամություն | |մություն | | |
| |ունեցող անձանց | |ունեցող | | |
| |իրավունքների | |անձանց | | |
| |ապահովմանն | |համար: | | |
| |աջակցող | | | | |
| |առաջարկների | | | | |
| |առաջնահերթություն| | | | |
| |այլ հավասար | | | | |
| |պայմանների | | | | |
| |դեպքում | | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|27.|Իրականացնել |ՀՀ մարզպետա- |Հաշմանդա- |2021- |ՀՀ պետական |
| |մշակույթի |րաններ, |մություն |2023 թթ.|բյուջե, |
| |բնագավառի պետական|Երևանի |ունեցող | |դոնոր |
| |ոչ առևտրային |քաղաքապետարան|անձանց | |կազմակերպու-|
| |կազմակերպություն-|(համաձայնու- |համար | |թյուններ |
| |ներում, նաև |թյամբ) |ապահովվել | | |
| |Սփյուռքում, |ՀՀ կրթության,|են | | |
| |կարողությունների |գիտության, |բարենպաստ | | |
| |զարգացման ծրագրեր|մշակույթի և |պայմաններ | | |
| |հաշմանդամություն |սպորտի |մշակույթի | | |
| |ունեցող |նախարարու- |բնագավառում| | |
| |երիտասարդների |թյուն |կարողու- | | |
| |համար` կիրառելով |Սփյուռքի |թյունները | | |
| |նաև վիրտուալ |գլխավոր |զարգացնելու| | |
| |կրթության |հանձնակատարի |նպատակով: | | |
| |մեթոդները |գրասենյակ | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|28.|Ստեղծել և |ՀՀ կրթության,|Զինվորական |2021- |ՀՀ պետական |
| |ներդնել |գիտության, |ծառայության|2022 թթ.|բյուջե, |
| |հաշմանդամություն |մշակույթի և |ժամանակ | |համայնքային |
| |ունեցող անձանց` |սպորտի |հաշմանդա- | |միջոցներ, |
| |ֆիզիկական |նախարարու- |մություն | |դոնոր |
| |կուլտուրայով և |թյուն |ձեռք բերած | |կազմակերպու-|
| |սպորտով զբաղվելու|ՀՀ տարածքային|անձանց | |թյուններ |
| |համար համայնքային|կառավարման և |համար | | |
| |միջավայրի |ենթակառուց- |ֆիզիկական | | |
| |օրինակելի մոդել` |վածքների |կուլտուրա- | | |
| |ներգրավելով նաև |նախարարու- |յով և | | |
| |սփյուռքի |թյուն |սպորտով | | |
| |մասնագիտական և |ՀՀ մարզպետա- |զբաղվելու | | |
| |ֆինանսական |րաններ |օրինակելի | | |
| |ներուժը |Երևանի |մոդելի | | |
| | |քաղաքապետարան|առկայու- | | |
| | |(համաձայնու- |թյուն | | |
| | |թյամբ) | | | |
| | |Սփյուռքի | | | |
| | |գլխավոր | | | |
| | |հանձնակատարի | | | |
| | |գրասենյակ | | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|29.|Իրականացնել |ՀՀ աշխատանքի |Կարիքներն |2021- |ՀՀ պետական |
| |հաշմանդամություն |և սոցիալական|ուսումնա- |2023 թթ.|բյուջե, |
| |ունեցող անձանց |հարցերի |սիրված են, | |դոնոր |
| |ընտանիքների |նախարարու- |և | |կազմակերպու-|
| |կարիքների ուսում-|թյուն |ներկայացվել| |թյուններ |
| |նասիրություն, | |են | | |
| |գնահատել դրական | |առաջարկու- | | |
| |և բացասական | |թյուններ | | |
| |զարգացումները | |պետական | | |
| | | |բոլոր | | |
| | | |կառույցնե- | | |
| | | |րին: | | |
|___|_________________|_____________|___________|________|____________|
|30.|Ապահովել |ՀՀ արտաքին |Հաշմանդա- |2021- |Ֆինանսավո- |
| |հաշմանդամություն |գործերի |մություն |2023 թթ.|րում չի |
| |ունեցող անձանց |նախարարու- |ունեցող | |պահանջվում: |
| |արդյունավետ |թյուն |անձանց | | |
| |մասնակցությունը |ՀՀ աշխատանքի |ներկայացվա-| | |
| |հակամարտություն- |և սոցիալական|ծություն | | |
| |ների կանխարգել- |հարցերի |խաղաղաշինա-| | |
| |մանը, լուծմանը, |նախարարու- |կան | | |
| |խաղաղաշինական և |թյուն |գործընթաց- | | |
| |հումանիտար | |ներում և | | |
| |գործողություննե- | |հակամարտու-| | |
| |րին` հաշվի | |թյունների | | |
| |առնելով ՄԱԿ-ի | |կանխարգել- | | |
| |Անվտանգության | |ման և | | |
| |խորհրդի 2019 | |լուծման` | | |
| |թվականի 2475 | |հաշմանդա- | | |
| |բանաձևը | |մության | | |
| | | |առումով | | |
| | | |զգայուն | | |
| | | |պլանավորում| | |
| | | |և | | |
| | | |իրականացում| | |
._____________________________________________________________________.