ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2021 թվականի N 305-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 19-ի «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրանց անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1149-Ա որոշման N 1 հավելվածում «Տ. Եսայան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 30
Երևան