ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 մարտի 2021 թվականի N 969-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ
(COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՎԱԾ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.11-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բաժանմունքում մատուցված ծառայությունների փոխհատուցումն իրականացնել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով:
2. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
սահմանված կարգով կազմակերպել առողջապահության նախարարության և «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև վերապրոֆիլավորված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը` փոխհատուցման համար հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները:
3. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`
սահմանված կարգով կազմակերպել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
5. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2021 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
6. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
7. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ