ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2021 թվականի N 324-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայկական արտադրության ապրանքների (գինու, կոնյակի սպիրտ, ծխախոտ) Վրաստանի տարածքով տարանցիկ տեղափոխման ժամանակ առաջացած հարցերի քննարկման և հնարավոր լուծումների կանխորոշման նպատակով 2021 թվականի ապրիլի 5-7-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արման Խոջոյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Եգանյանինը, Քրիստինե Համբարյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զարուհի Մուրադյանինը` «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի միջոցների հաշվին.
3) պատվիրակության` Վրաստան գործուղումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հերթապահ ավտոմեքենաներով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. ապրիլի 2-ի
N 324-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության
ղեկավար)
Ա. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
զարգացման վարչության պետ
Ք. Համբարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության
գործակալության պետ
Զ. Մուրադյան - Հայաստանի խաղողագործության և գինեգործության
հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)