ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2021 թվականի N 325-Ա
ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2021 թվականի ապրիլի 12-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարենային անվտանգության միասնական հայեցակարգին առնչվող հարցերի քննարկման, «Պրոդ-Էքսպո-2021» միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության հեռանկարների ընդլայնման, ռուսաստանյան գործարարների հետ Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հնարավորությունները քննարկելու նպատակով:
2. Արման Խոջոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Խոջոյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 2
Երևան