ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2021 թվականի N 367-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի ապրիլի 9-ի
N 367-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լենա Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Սամվել Մարգարյան - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
հասարակական հիմունքներով
Ալեքսանդր Բազարչյան - ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս
Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային
ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն
Հովհաննես Մադոյան - ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն
հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի
ժ/պ
Վարդան Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Արսեն Առաքելյան - ՀՀ գիտությունների ակադեմիայի «Մոլեկուլային
կենսաբանության ինստիտուտի» տնօրեն
Լիլիթ Ավետիսյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Նարինա Սարգսյանց - ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն
հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի
տեղակալ գիտության և զարգացման գծով, ՀՀ ԱՆ
«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան
Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի վարակիչ
հիվանդությունների և համաճարակաբանության
ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության
խորհրդատու վարակիչ հիվանդությունների գծով
Հասմիկ Սաֆարյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային
հարաբերությունների վարչության օտարերկրյա
ներդրումների ներգրավման բաժնի պետի ժ/պ