ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2021 թվականի N 595-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) սեփականության իրավունքով պատկանող գույքի մասն ընդունել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը նվիրատվությամբ հանձնել հիմնադրամին` համաձայն NN 4 և 5 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը` համաձայն NN 6 և 7 հավելվածների:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված գույքի մասը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին` համաձայն NN 10 և 11 հավելվածների:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
11. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 6 և 7 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
12. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
13. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 10 և 11 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի
Երևան