Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2021 թվականի N 408-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ` ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ ապրիլի 28-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի` Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը` ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արամ Թարվերդյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը.

2) ապրիլի 28-ին պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե և ապրիլի 29-ին Դուշանբեից Մոսկվա վերադարձն իրականացվելու են ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը.

3) պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը (բոլոր ծախսերը հոգում է ինքնուրույն), ով միանալու է պատվիրակությանը Մոսկվայում:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` ապահովել պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի ապրիլի 20-ի

N 408-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Գրիգորյան  - Անվտանգության խորհրդի քարտուղար (պատվիրակության

ղեկավար)

 

Հ. Պետրոսյան  - Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

 

Ա. Թարվերդյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար

 

Ս. Ղահրամանյան - Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

 

Ա. Աբրահամյան - Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական

անվտանգության վարչության ռազմաքաղաքական

համագործակցության բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.04.2021
N 408-Ա
Որոշում