ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2021 թվականի N 418-Ա
«ՊԱՐՍԻՑ ԾՈՑ-ՍԵՎ ԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
«Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը 2021 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ Հայաստան ժամանած արտասահմանյան պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի հետ կապված ծախսերը` 171.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 21
Երևան