Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021 թվականի N 644-Ն

 

«ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

i

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ և 28-րդ կետերով.

«27. «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց

28. «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց»:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում (0.16716 հա) գտնվող «Դաշտադեմ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդ համայնքում (12.72126 հա) գտնվող «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները:

3. Սահմանել`

1) «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը` 0.16716 հեկտար.

2) «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքը` 12.72126 հեկտար:

4. Սահմանել, որ «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ» մասնաճյուղերը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների զբաղեցրած հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, սահմանված կարգով կնքել համապատասխան 0.16716 հեկտար և 12.72126 հեկտար հողերի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ» մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2021
N 644-Ն
Որոշում