Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2021 թվականի N 256-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` պետական գույքի կառավարման կոմիտե)` հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(2-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 612-Ա որոշում)

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման` պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 25-ի

N 256-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը    |Պետական  |Թողարկ- |Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվե-    |

|ը/կ|           |համարա-  |ման     |                 |արժեքը   |կըշռային  |

|   |           |նիշը     |տարեթիվը|                 |(դրամ)   |արժեքը    |

|   |           |         |        |                 |         |(դրամ)    |

|___|___________|_________|________|_________________|_________|__________|

|1. |VAZ 21214  |265 SS 60|2002թ.  |XTA21214021689612|3480,000 |     0    |

|___|___________|_________|________|_________________|_________|__________|

|2. |NISSAN     |777 SS 60|2006թ.  |JNICA31D86M210766|12700,000|     0    |

|   |MAXIMA 3.0 |         |        |                 |         |          |

|___|___________|_________|________|_________________|_________|__________|

|3. |RENAULT    |909 SS 60|2015թ.  |X7LLSRB2HFH749244|3916,000 |  3446,080|

|   |LOGAN 1.4  |         |        |                 |         |          |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 22.04.2021 թիվ 612-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2021
N 256-Ա
Որոշում