Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱՄԻԿՈՆՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2021 թվականի N 481-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին և սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Արթուր Մամիկոնյանին 2021 թվականի մայիսի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Ստավրոպոլ)` սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործընթացների` անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների Ռուսաստանի Դաշնություն արտահանման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

2. Արթուր Շատվորյանի և Արթուր Մամիկոնյանի` Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Ստավրոպոլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2021
N 481-Ա
Որոշում