ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2021 թվականի N 521-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված` «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման միջգերատեսչական խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):
2. Հաստատել ծրագրի իրականացման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել ծրագրի իրականացման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել, որ ծրագրի աշխատանքները համակարգող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
5. Հանձնարարել ծրագրի իրականացման խորհրդի կազմում ներառված մարմիններին (իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավարին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալին` առաջարկել)` որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել խորհրդի անդամների տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային փոստի հասցեն):
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2021 թվականի մայիսի 14-ի
N 521-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական
մարմնի ղեկավարի տեղակալ
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
- ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարման և սահմանների համալիր
կառավարման ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության
դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2021 թվականի մայիսի 14-ի
N 521-Ա որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Մեղրիի մաքսատան արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Խորհրդի նպատակն է համակարգել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում նախատեսված միջոցների օգտագործման ուղղությունները:
3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով և սույն կարգով:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Խորհրդի գործառույթներն են`
ա) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում ծագած միջգերատեսչական և միջպետական խնդիրների կարգավորման նպատակով համակողմանի քննարկումների արդյունքում լուծումների տարբերակների կազմումը` համապատասխան հիմնավորումներով,
բ) ծրագրի մոնիթորինգի արդյունքների շուրջ քննարկումների կազմակերպումը,
գ) ներգրավված միջազգային կազմակերպությունների հետ խորհրդի գործառույթներից բխող աշխատանքների իրականացումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
6. Խորհրդի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով` խորհրդի նախագահի կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) առաջարկությամբ` ըստ անհրաժեշտության:
7. Խորհուրդն իրավասու է քննարկել և առաջարկություններ ներկայացնել ծրագրի իրականացման ընթացքում առաջացած միջպետական և միջգերատեսչական հարցերի վերաբերյալ:
8. Ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, խորհրդին ներկայացնում է կոմիտեն:
9. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո կազմվում է արձանագրություն` կատարված աշխատանքների և քննարկված հարցերի վերաբերյալ:
10. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:
11. Խորհրդի նախագահը`
ա) համակարգում է խորհրդի աշխատանքը,
բ) վարում է խորհրդի նիստերը կամ իր բացակայության դեպքում նիստերի վարումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին:
12. Խորհրդի անդամը`
ա) մասնակցում է խորհրդի նիստերին,
բ) ներկայացնում է առաջարկություններ խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ:
13. Խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում խորհրդի անդամը նախօրոք տեղեկացնում է խորհրդի նախագահին:
14. Խորհրդի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ խորհրդի նախագահի բանավոր հիմնավորմամբ` նիստը կամ դրա մի մասը փակ ընթացակարգերով անցկացնելու դեպքերի: Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը: