ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2021 թվականի N 545-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական` 8-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի մայիսի 25-28-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
1) Վահան Քերոբյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Արմեն Այվազյանինը, Լիլիթ Սարոյանինը, Հայկ Ասլանյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արթուր Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի մայիսի 20-ի
N 545-Ա որոշման
ԿԱԶՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության պետի ժ/պ
Ա. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Հ. Ասլանյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
խորհրդական
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության արտաքին կապերի վարչության պետ