ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2021 թվականի N 805-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 24-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման N 8 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Գորիսի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.
«Սահմանել, որ`
1) «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Տաթևի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (պետական գրանցման համարները` 60.210.868692 և, համապատասխանաբար, 60.210.863034) իրավահաջորդը «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.
2) «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակն է բնակչության առողջության առաջնային պահպանումը: «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է`
ա. բնակչության առողջության պահպանումը,
բ. բարելավումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը,
գ. հիվանդությունների կանխարգելումը,
դ. պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը.
3) «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը. բժշկական օգնություն և սպասարկում (բացի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման).
4) Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետն է.
5) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:».
i
2) որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնի`
ա. 5.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Միացման ձևով վերակազմակերպել «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 222.120.00717)` այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 222.120.741814): «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է: Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն բաժանմունքը` 40 մահճակալ հզորությամբ, կշարունակի գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում:»,
բ. 8-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
Կազմակերպության
անվանումը |
Բաժանմունքները |
Մահճակալների
թիվը |
Գյումրու բժշկական կենտրոն |
թերապևտիկ |
50 |
սրտաբանական |
50 |
վիրաբուժական (ներառյալ ընդհանուր
վիրաբուժական` անոթային, ակնաբուժական
քիթ-կոկորդ-ականջաբանական, նեյրովիրաբուժական, ուռոլոգիական, վնասվածքաբանական |
100 |
վերակենդանացման և հետվիրահատական
ինտենսիվ բուժման |
(8 թերապևտիկ, 6
վիրաբուժական) |
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք |
30 |
ուռուցքաբանական |
12 |
ինֆեկցիոն |
40 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
282 |
Գյումրու մոր և մանկան ավստրիական
հիվանդանոց |
մանկական սոմատիկ |
35 |
մանկական վիրաբուժական |
35 |
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք |
30 |
վերակենդանացման և հետվիրահատական
ինտենսիվ բուժման |
(4 մանկաբարձ-գինեկոլոգիական և
6 մանկական) |
ԸՆԴԱՄԵՆԸ |
100 |
Հոգեկան առողջության
կենտրոն |
հոգեբուժական |
65 |
Ընդամենը` Գյումրի
քաղաքում |
|
447 | |
»: |
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործընթացների ավարտից հետո, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2021 թվական: