Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2021 թվականի N 556-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Վրաստանի, Լատվիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության ընտրական հանձնաժողովների, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության, Համաշխարհային ընտրական մարմինների ընկերակցության պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ճաշի, կեցության ծախսերի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 7,110.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 24

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.05.2021
N 556-Ա
Որոշում