ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2021 թվականի N 584-Ա
ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանին` 2021 թվականի հունիսի 6-11-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի բյուրոյի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, Ժողովրդավարության, իրավունքների և աշխատանքի բյուրոյի, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Քրիստիննե Գրիգորյանի և Ամալյա Հովսեփյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 31
Երևան