Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2021 թվականի N 585-Ա

 

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին 2021 թվականի հունիսի 2-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Պետերբուրգյան միջազգային տնտեսական XXIV համաժողովին մասնակցելու նպատակով և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2021 թվականի հունիսի 2-8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա)` Պետերբուրգյան միջազգային տնտեսական XXIV համաժողովին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների հետ առևտրատնտեսական ոլորտի օրակարգային հարցերը քննարկելու նպատակով:

2. Վահան Քերոբյանի և Նարեկ Տերյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 31

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.05.2021
N 585-Ա
Որոշում