Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2021 թվականի N 904-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 3-ի

N 904-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքենայի|Պետհամա-|Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվեկշռա- |

|ը/կ|մակնիշը     |րանիշը  |ման    |(VIN)            |արժեքը   |յին        |

|   |            |        |տարե-  |                 |(դրամ)   |արժեքը     |

|   |            |        |թիվը   |                 |         |(դրամ)     |

|___|____________|________|_______|_________________|_________|___________|

|1. |HYUNDAI     |145LL50 |2008 թ.|KMHJM81D79U950401|8 440 500|0          |

|   |TUCSON 2.7 I|        |       |                 |         |           |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 3-ի

N 904-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքե-|Պետհամա-|Թողարկ-|Նույնացման համարը   |Սկզբնական |Հաշվեկշռա-|

|ը/կ|նայի     |րանիշը  |ման    |(VIN)               |արժեքը    |յին       |

|   |մակնիշը  |        |տարե-  |                    |(դրամ)    |արժեքը    |

|   |         |        |թիվը   |                    |          |(դրամ)    |

|___|_________|________|_______|____________________|__________|__________|

|1. |CHEVROLET|054LL55 |2015 թ.|KLICD26U9EB033068167|14 500 000|4495000   |

|   |CAPTIVA  |        |       |                    |          |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2021
N 904-Ա
Որոշում