ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2021 թվականի N 681-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`
1) Արմեն Ավետիսյանինը, Սերգեյ Աբրահամյանինը, Տիգրան Ղարիբյանինը, Գեղամ Սարգսյանինը, Արսեն Պապյանինը, Արամ Պողոսյանինը, Սերգեյ Պետրոսյանինը, Վահե Պետրոսյանինը, Լուսինե Հարությունյանինը, Անաիդա Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) Աստղիկ Բալդրյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Խորեն Գասպարյանինը, Գևորգ Մանուկյանինը` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.
4) Գոռ Աղաբաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հունիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի հունիսի 23-ի
N 681-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ
շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ
(միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ)
(28.06.21թ.-01.07.21թ.)
Ա. Բալդրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ (միջպետական
հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ)
(28.06.21թ.-01.07.21թ.)
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման գլխավոր վարչության միջազգային
ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ
(միջպետական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)
(26.06.21թ.-01.07.21թ.)
Տ. Ղարիբյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի
տեղակալ, ռազմական նշանակության արտադրանքի
ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության
արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական
նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական
գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ
(28.06.21թ.-01.07.21թ.)
Գ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման գլխավոր վարչության միջազգային
ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի
տեղակալ (26.06.21թ.-01.07.21թ.)
Ա. Պապյան - ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ
շինարարության և զորքերի բնակավորման վարչության
զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ
(26.06.21թ.-01.07.21թ.)
Ա. Պողոսյան - ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի
(ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի թիկունքի և
կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ-
թիկունքի պետ (28.06.21թ.-01.07.21թ.)
Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական
ծառայության պետ (28.06.21թ.-01.07.21թ.)
Վ. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության 14705 զորամասի
տեղագրաերկրաբաշխական բաժանմունքի պետ (28.06.21թ.-
01.07.21թ.)
Լ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության պայմանագրաիրավական
ապահովման բաժնի պետի տեղակալ (28.06.21թ.-
01.07.21թ.)
Ա. Ալմազյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային ռազմական
համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ
(26.06.21թ.-01.07.21թ.)
Խ. Գասպարյան - ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ
(28.06.21թ.-01.07.21թ.)
Գ. Մանուկյան - ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության
վարչության պետ (28.06.21թ.-01.07.21թ.)
Գ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ
(28.06.21թ.-01.07.21թ.)