Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2021 թվականի N 402-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

ԻՐՏԵԿ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից ուղղակի բխում է, որ Երևանի ավագանին իրավասու չէ սահմանել պատասխանատվություն կիրառելու կարգ:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները
կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի ավագանուն չի տրված լիազորություն նշված որոշումն ընդունելու համար:    

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի հունիսի 22-ի

N 402-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառվում է Երևանի քաղաքապետի կողմից:

2. Տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու համար Երևանի քաղաքապետի կողմից հարուցվում է վարչական վարույթ` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

3. Վարչական մարմնի կողմից վարչական վարույթ սեփական նախաձեռնությամբ հարուցվում է` հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը, որը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը ներկայացնող ստորաբաժանման և դրա ղեկավարի տվյալները, ամիս, ամսաթիվ և տարեթիվը, միջնորդության հասցեատեր,

2) այն փաստական հանգամանքները, որոնք վկայում են թույլտվություն ստացողի կողմից գործունեությունը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքերի մասին,

3) տեղական տուրք վճարողի կողմից թույլ տրված իրավախախտման նկարագրությունը և ուսումնասիրության արդյունքները` հղում կատարելով այն իրավանորմին, որի պահանջները խախտվել են,

4) մասնագիտական կարծիքը կամ փորձագիտական եզրակացությունները,

5) առաջարկություն` տեղական տուրք վճարողի նկատմամբ կիրառման ենթակա միջոցի վերաբերյալ:

5. Վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ինչի մասին հայտնվում է միջնորդության նախաձեռնողին:

6. Այն դեպքում, երբ վարչական վարույթը հարուցվում է թույլտվություն տված Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, ապա կիրառման ենթակա միջոցի վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կարծիքը:

7. Վարչական վարույթի հարուցման մասին միջնորդության քննարկման ընթացքում, եթե առաջացել են այնպիսի հարցեր, որոնց պատասխանելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը կարող է դիմել և ստանալ այլ մարմինների մասնագետների կարծիքներ կամ փորձագետների եզրակացություններ:

8. Տեղական տուրք վճարողի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում` հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
22.06.2021
N 402-Ն
Որոշում