ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2021 թվականի N 1084-Ա
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը` համաձայն հավելվածի, 7 123 094.6 (յոթ միլիոն հարյուր քսաներեք հազար իննսունչորս) դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բնակչությանը ֆինանսական, բժշկական օգնություն ցուցաբերելու և փրկարարական ծառայության կազմակերպման համար:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1084-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|N |Անվանումը |Քանակը|Չմ |Միավորի |Ընդհանուր |
| | | | |գինը |գումար |
| | | | | |(դրամ) |
|___|_______________________________|______|_____|________|___________|
|1. |Կրակմարիչների փրփուր ՊՕ-6ՏՍՆ | 2900|լիտր |898.8 | 2 606 520|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|2. |Փրկարարական պարան 11 մմ | 100|մետր |984 | 98 400|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|3. |Քողարկող համազգեստ` բաճկոն, | 192|հատ |10 498.8|2 015 769.6|
| |տաբատ, կեպի | | | | |
|___|_______________________________|______|_____|________|___________|
|4. |Քողարկող համազգեստի ձմեռային | 144|հատ |10 260 | 1 456 920|
| |բաճկոն | | | | |
|___|_______________________________|______|_____|________|___________|
|5. |Քողարկող համազգեստի ձմեռային | 81|հատ |2 200 | 178 200|
| |գլխարկ | | | | |
|___|_______________________________|______|_____|________|___________|
|6. |Քողարկող համազգեստի ձմեռային | 21|հատ |2 500 | 52 500|
| |գլխարկ | | | | |
|___|_______________________________|______|_____|________|___________|
|7. |Կոշիկ` ճտքավոր | 3|զույգ|12 830 | 37 140|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|8. |Քնապարկ | 50|հատ |0 | 0|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|9. |Շղթայավոր սղոց` փայտի | 5|հատ |43 000 | 215 000|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|10.|Սկավառակ` երկաթ կտրող | 50|հատ |494 | 24 700|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|11.|Սկավառակ` բետոն կտրող | 50|հատ |764 | 38 200|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|12.|Կացին-քլունգ Pulaski | 20|հատ |9 095 | 181 900|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|13.|Բահ UNDP | 5|հատ |7 569 | 37 845|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|14.|Սպիտակեղեն | 30|հատ |6 000 | 180 000|
|___|_______________________________|______|_____|________|___________|
|15.|Շչակ Ս-40 | 2|հատ |0 | 0|
|___|_______________________________|_____________________|___________|
| | |Ընդամենը` |7 123 094.6|
._____________________________________________________________________.