ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2021 թվականի N 1137-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին ամրացված 1 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի
N 1137-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մակնիշը |Նախկին |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնա-|Հաշվեկշռային |
| | |պետական|ման | |կան |արժեքը |
| | |համարա-|տարե- | |արժեքը |(դրամ) |
| | |նիշը |թիվը | |(դրամ) | |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների |
|նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե |
|_________________________________________________________________________|
|1. |VAZ |690LL11|2007 թ.|XTA21214071859305|3579700|0 |
| |21214-126-20 | | | | | |
| |(ՎԱԶ | | | | | |
| |21214-126-20)| | | | | |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|2. |RENAULT LOGAN|909ՏՏ60|2015 թ.|X7LLSRB2HFH749244|3916000|3446080 |
| |1.4 | | | | |(01.06.2021թ.|
| |(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ | | | | |դրությամբ) |
| |1.4) | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի
N 1137-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մակնիշը |Նախկին |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնա-|Հաշվեկշռային |
| | |պետական|ման | |կան |արժեքը |
| | |համարա-|տարե- | |արժեքը |(դրամ) |
| | |նիշը |թիվը | |(դրամ) |(21.06.2021թ.|
| | | | | | |դրությամբ) |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե |
|_________________________________________________________________________|
|1. |VAZ |215QC01|2007 թ.|XTA21214071855306|4050000|508 431.63 |
| |21214-126-20 | | | | | |
| |(ՎԱԶ 21214- | | | | | |
| |126-20) | | | | | |
._________________________________________________________________________.