Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2021 թվականի N 758-Ա

 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանին 2021 թվականի հուլիսի 21-23-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի 16

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2021
N 758-Ա
Որոշում