ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2021 թվականի N 788-Ա
ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ռաֆայել Գևորգյանին 2021 թվականի հուլիսի 27-29-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումային ընկերության ղեկավարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:
2. Նարեկ Տերյանի և Ռաֆայել Գևորգյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 26
Երևան