ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2021 թվականի N 1224-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ջի ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքելու Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել ընթացող գործընթացների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան