ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2021 թվականի N 806-Ա
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`
1. Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած` հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի հուլիսի 30-ի
N 806-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի տեղակալ
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Մելքոմ Մելքոմյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - ՀՀ գրողների միության նախագահ
(համաձայնությամբ)
Պ. Դեմիրճյան - ՀՀ գրողների միության վարչության քարտուղար
(համաձայնությամբ)
Շ. Մկրտչյան - բանաստեղծ-թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Նիկողոսյան - գրականագետ (համաձայնությամբ)
Ս. Շեկոյան - Ա. Շեկոյանի դուստր (համաձայնությամբ)