Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2021 թվականի N 1145-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Վրաստան (Թբիլիսի) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության անդամների` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`

1) Արթուր Մարտիրոսյանինը և Կարեն Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սաթենիկ Մկրտչյանինը և Արտաշես Թորոսյանինը` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) Արտակ Պողոսյանինը` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին.

4) Արմեն Հովհաննիսյանինը` «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Վրաստան (Թբիլիսի) գործուղումն իրականացվելու է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ավտոմեքենայով:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի հոկտեմբերի 12-ի

N 1145-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 

Կարեն Մնացականյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության արտաքին կապերի և սփյուռքի

վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ

 

    Արտակ Պողոսյան     - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         տնօրեն

 

Արտաշես Թորոսյան  - «Կրթության զարգացման և նորարարությունների

ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի

ժամանակավոր պաշտոնակատար

 

Սաթենիկ Մկրտչյան  - «Կրթության զարգացման և նորարարությունների

ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և

երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն

 

Արմեն Հովհաննիսյան - «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի

տրանսպորտային բաժնի աշխատակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.10.2021
N 1145-Ա
Որոշում