ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2021 թվականի N 1152-Ա
ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի տեղակալ Վարդան Մաթևոսյանին սույն թվականի հոկտեմբերի 20-ից 22-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵԱՏՄ վիճակագրության մեջ թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Վարդան Մաթևոսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի 12
Երևան