Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696-Լ ՈՐՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2021 թվականի N 1154-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում`

1) պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող մոնիթորինգի և վերլուծության վարչությունն անվանափոխել ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության.

2) պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական վարչությունն անվանափոխել իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության:

2. Որոշման հավելվածի`

i

1) 24-րդ կետի 6-րդ ենթակետում «մոնիթորինգի և վերլուծության» բառերը փոխարինել «ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության» բառերով.

2) 24-րդ կետի 10-րդ ենթակետում «իրավաբանական» բառը փոխարինել «իրավական ապահովման և օրինականության վերահսկողության» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.2021
N 1154-Լ
Որոշում