ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2021 թվականի N 1313-Ա
ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին 2021 թվականի դեկտեմբերի 5-ից 11-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Կատովիցե)` «Ինտերնետ կառավարման համաժողովին» մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Սահակյանի` Լեհաստանի Հանրապետություն (Կատովիցե) գործուղման հետ կապված` «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Սահակյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. նոյեմբերի 17
Երևան