ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2021 թվականի N 1370-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1370-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 26-ի N 1353-Լ որոշումը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «Արման Բարխուդարյանին վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ նշանակելու մասին» N 1370-Ա որոշման վերնագրում և տեքստում «Սուրեն Պապիկյանի» բառերը փոխարինել «Համբարձում Մաթևոսյանի» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 1
Երևան