Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1952-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 858-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 6-րդ կետում, 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով.

2) 19-րդ կետում`

i

ա. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) օրենսդրության մշակման և իրավակիրառ գործունեության մասնագիտական կարողությունների զարգացումը.»,

բ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) իր գործունեության հիմնական նպատակների շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի շահառուների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-19-րդ ենթակետերով.

«18) վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը նպաստելը, էլեկտրոնային արդարադատության համակարգերի և գործիքների ներդրմանը, զարգացմանն ու կատարելագործմանն աջակցելը, ներառյալ` դրանց շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.

19) իրավական ակտերի նախագծերի հայեցակարգերի և իրավական ակտերի նախագծերի շուրջ քննարկումների կազմակերպումը, քննարկումների կազմակերպմանն աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը:».

i

3) 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերով.

4) 39-րդ կետում «2» թիվը փոխարինել «առնվազն մեկ» բառերով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության փոփոխության գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2021
N 1952-Ն
Որոշում