Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1373-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1443-Լ որոշման N 2 հավելվածի 4.1.1-ին կետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի`

i

1) ամբողջ տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «Էկոնոմիկայի» բառով.

i

2) 8-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով`

«2.1) Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի մեկական ներկայացուցիչ` մարմնի ղեկավարի տեղակալ».

3) 13-րդ կետում «յոթ» բառը փոխարինել «տասնմեկ» բառով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.12.2021
N 1373-Ն
Որոշում