Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՆԱ ՄԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2021 թվականի N 1379-Ա

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ավագ մասնագետ Մարիանա Մինասյանին 2021 թվականի դեկտեմբերի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Հայ-ռուսական երիտասարդական 7-րդ համաժողովը համակարգելու, կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և Ռուսաստանի Դաշնության երիտասարդության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Արմենուհի Պետրոսյանի և Մարիանա Մինասյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը և «COVID-19» թեստավորման վճարը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմենուհի Պետրոսյանի և Մարիանա Մինասյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.12.2021
N 1379-Ա
Որոշում